Հետևեք մեզ։

Ես համոզված եմ՝ ձեր տեղեկությունները ամբողջական չեն Հայաստանի մասին․ ՀՀ նախագահ (տեսանյութ)

12:47, 01 դեկտեմբեր 2023
Ես համոզված եմ՝ ձեր տեղեկությունները ամբողջական չեն Հայաստանի մասին․ ՀՀ նախագահ (տեսանյութ)

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Ողջունելով ներկաներին Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ կարևորում է նման հանդիպումները սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ, քանի որ դրանք լավ հնարավորություն են անկաշկանդ մթնոլորտում Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներին մեր երկրում կատարվող ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար:

 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակի, ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանց լուծման ուղղությամբ արվող քայլերի վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում, անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

 

«Ես համոզված եմ, որ ձեր տեղեկությունները ամբողջական չեն ՀՀ-ի մասին։ Նույն Հայաստանում էլ շատերը իրական պատկերացնում չունեն։ Շատ դեպքերում իրավիճակ է ստեղծվում, որ մարդիկ իրականում ուզում են հասկանալ ՀՀ-ում ինչ է կատարվում, բայց իրական պատկերը չունեն։ Հետո գալիս են, շփվում են մարդկանց հետ, տեսնում են՝ լրիվ այլ իրավիճակ է»,- ասել է Խաչատուրյանը։

 


Ն