Հետևեք մեզ։

Գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ, ԲԴԽ նախագահ․․․ Արսեն Թորոսյանը հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնց սպասարկող մեքենաններն իրավունք չունեն «միգալկաներ» կրել, բայց կրում են

13:34, 01 դեկտեմբեր 2023
Գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ, ԲԴԽ նախագահ․․․ Արսեն Թորոսյանը հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնց սպասարկող մեքենաններն իրավունք չունեն «միգալկաներ» կրել, բայց կրում են

Ես արդեն մեկ տարի է, ներքին գործերի նախարարությունից պահանջում եմ, որ այն պաշտոնյաների մեքենաները, որոնք ապօրինի կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ են կրում իրենց վրա՝ «միգալկաները», այնպես անեն, որ այլևս չկրեն։ Այս մասին ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Մեկ տարի է՝ առանց հրապարակելու զբաղվել եմ այդ ամենով։ Այնքան է այս տենդենցը տարածվել, որ արդեն դիվանագիտական ներկայացուցրությունների մեքենաներն են կրում։ Այդ փարոսիկներից, ի դեպ, ես էլ կարող եմ ունենալ իմ մեքենային, պարոն Գաբրիելյանն էլ, ու դնողները մեզնից ավելի լավ ու բարձր պաշտոնյա․․․ Իմ արձանագրումներով անձամբ տեսել եմ և էլի եմ գրել ՆԳ նախարարին այդ մեքենաների մասին։ Հիմա այդ ցանկը կարդամ, թող  չնեղանան իմ գործընկերները․

ՀՀ գլխավոր դատախազին սպասարկող և ուղեկցող մեքենաները իրավունք չունեն կարմիր-կապույտ փարոսիկներ ունենալ, բայց այդպես են շրջում, ՀՀ քննչական կմոիտեի նախագահին սպասարկող և ուղեկցող ավտոմեքենա, ԲԴԽ նախագահին, Կենտրոնական բանկի նախագահին, շատ տարօրինակ է, արդեն դիվանագիտական ներկայացուցիչների մեքենաններն են այդ լուսյերը․ ԱՄՆ և ՌԴ դեսպաններին ուղեկցող մեքենաները։ Մեր դիվանագետներն իրենց երկրներում օրինակելի վարքագիծ են դրսևորում»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանն ասաց, որ եթե այդ հարցը չլուծվի ինքը մեկ շաբաթից իր մեքենայի վրա փարոսիկներ է դնելու, եթե այդ հարցը չլուծվի․ «Ու հլը փորձի մեկը կանգնեցնի»։