Հետևեք մեզ։

ԼՂ-ից հայերի հեռանալու պատասխանատվությունը ՀՀ իշխանության վրա է․ Հայաստանը տեղեկացված է եղել սեպտեմբերին ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների մասին. Բայրամով

14:24, 01 դեկտեմբեր 2023
ԼՂ-ից հայերի հեռանալու պատասխանատվությունը ՀՀ իշխանության վրա է․ Հայաստանը տեղեկացված է եղել սեպտեմբերին ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների մասին. Բայրամով

 Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է, թե ԼՂ-ից հայ բնակչության հեռանալու պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է։

 

«Ինչպես հաստատել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ այս գործընթացում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն չի եղել, իսկ ինչ վերաբերում է մեր տարածքներից հայ բնակիչների հեռանալուն, ապա ընդգծվել է, որ դրա պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»,- ասել է նա։

 

Բայրամովը հայտնել է նաև, որ Հայաստանը տեղեկացված է եղել սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված, այսպես կոչված, «հակաահաբեկչական միջոցառումների» մասին, որոնք ձեռնարկվել են, իբրև թե. Հայաստանի զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին։