Հետևեք մեզ։

Ուզում եմ ապաքաղաքականացվեմ, էլ բացարձակ չեմ ուզում ասոցացվեմ քաղաքականության հետ․ Սոս Ջանիբեկյան․ Armlur.am

16:02, 01 դեկտեմբեր 2023
Ուզում եմ ապաքաղաքականացվեմ, էլ բացարձակ չեմ ուզում ասոցացվեմ քաղաքականության հետ․ Սոս Ջանիբեկյան․ Armlur.am

Կենտրոնում ապրելը պետք է ճոխություն լինի։ Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում կարմիր գծերի վճարը մեկ տարվա համար 12 000 դրամից կդառնա 160 000 դրամ։
«Հետիոտն ավելի ազատ պետք է քայլի ու իր գործերն անի Կենտրոնում, քան նա, ով ալարում է Աբովյան փողոցից ոտքով գնալ Պուշկին ու  դրա համար վերցնում է մեքենա։ Ես չգիտեմ այդ օրենքը լավ է, թե ոչ։ Ես տանը երբ այդ նախագիծը կարդացի, մտածեցի, բայց չարձագանքեցի, որովհետև հիմա ինչ ասեմ կքաղաքականացվի, իսկ ես ուզում եմ ապաքաղաքականացվեմ, էլ բացարձակ չեմ ուզում ասոցացվեմ քաղաքականության հետ»։