Հետևեք մեզ։

Արագած Ախոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

16:30, 01 դեկտեմբեր 2023
Արագած Ախոյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Արագած Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվեց և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով և համակցված գրավ՝ երկու միլիոն ՀՀ դրամի չափով:

Այս մասին հայտնում է պաշտպան Գոռ Վարդանյանը։

 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  Արագած Ախոյանը 2023 թվականի հունիսի 8-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Facebook» սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես՝ նա կատարել է հետևյալ հրապարակումը՝ «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո», որին արձագանքել են «Facebook» սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր։ Փաստի առթիվ հարուցվել է վարույթ, որի շրջանակում էլ Արագած Ախոյանը կալանավորվել էր նոյեմբերի 7-ին։

Վերլուծական