Հետևեք մեզ։

Եթե ունենանք բյուջեի ավելի քիչ մուտքեր, բայց բեռնաթափված կենտրոն, կհամարենք՝ հասել ենք մեր նպատակին․ փոխքաղաքապետ

16:40, 01 դեկտեմբեր 2023
Եթե ունենանք բյուջեի ավելի քիչ մուտքեր, բայց բեռնաթափված կենտրոն, կհամարենք՝ հասել ենք մեր նպատակին․ փոխքաղաքապետ

Առաջարկվող փոփոխության նպատակը բյուջեի հավաքագրումները բարձրացնելը չէ, այլ Երևանի փոքր Կենտրոնի բեռնաթափում։

 

Այս մասին քաղաքապետարանում կայանման վճարների կտրուկ բարձրացման նախագծի հարցով հանրային քննարկման ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

 

Նա նշել է, թե նախագիծը դեռ քննարկման փուլում է, այն կյանքի կոչելու համար հարկավոր է, որ ավագանին ընդունի այն։

 

«Եթե մենք այս փոփոխությամբ ունենանք բյուջեի ավելի քիչ մուտքեր, բայց ավելի բեռնաթափված կենտրոն, կհամարենք, որ մեր նպատակին հասել ենք։ Մեր գլխավոր նպատակը սա է»,- նշեց Գրիգորյանը և հավելեց, որ եթե նախագիծն ընդունվի, ապա սահմանվելու է, որ կայանումը 24:00-9:00-ն անվճար է լինելու։

 

Հիշեցնենք, որ առաջարկված նախագծի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից Կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։