Հետևեք մեզ։

Մենք ոչ թե ուզում ենք, որ քաղաքացին վճարի գումարն ու գա, այլ չվճարի և կամ չգա Կենտրոն, կամ գա այլ եղանակով․ Սուրեն Գրիգորյան

16:48, 01 դեկտեմբեր 2023
Մենք ոչ թե ուզում ենք, որ քաղաքացին վճարի գումարն ու գա, այլ չվճարի և կամ չգա Կենտրոն, կամ գա այլ եղանակով․ Սուրեն Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է՝ ինչու է հանրային քննարկմանը ներկայացված նոր նախագծով առաջարկվում Երևանի փոքր Կենտրոնում ավտոկայանատեղիների համար կայանման գումարը տարեկան 12․000 դրամից դարձնել 160.000 դրա։

 

«Գումարի չափն ուղղված չէ նրան, որ բյուջեում ավելի շատ եկամուտներ ունենանք։ Գումարի չափը սահմանված է այն  բանի համար, որ քաղաքացին խուսափի փոքր Կենտրոնում երկար ժամանակով կայանել։ Մենք ոչ թե ուզում ենք, որ քաղաքացին վճարի գումարն ու գա, այլ չվճարի և կամ չգա Կենտրոն, կամ գա այլ եղանակով»,-ասել է Գրիգորյանը։

 

Գրիգորյանը նշել է, որ առաջարկը սահմանում է, որ Երևանի Կենտրոնը բաժանվում է Ա և Բ գոտիների.

 

«Ով Աբովյան փողոցում գործ ունի, կարող է Բաղրամյան պողոտայում կայանել և քայլել»,- ասել է նա։