Հետևեք մեզ։

Չեմ կարծում, որ եթե ես Կենտրոնի բնակիչ եմ, ապրում եմ Աբովյան փողոցում, ամբողջ զոնայում ինձ համար կայանումն անվճար պետք է լինի․ Երևանի փոխքաղաքապետ

16:51, 01 դեկտեմբեր 2023
Չեմ կարծում, որ եթե ես Կենտրոնի բնակիչ եմ, ապրում եմ Աբովյան փողոցում, ամբողջ զոնայում ինձ համար կայանումն անվճար պետք է լինի․ Երևանի փոխքաղաքապետ

«Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ բաց լսումներ են ընթանում, որի շրջանակում «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին հարցրեց, թե արդյոք ավտոկայանատեղիների վճարի գինը 12000-ից 160 000 դրամ դարձնելիս հաշվի առնվել է Կենտրոն վարչական շրջանի բնակիչների իրավունքները․

 

Փոխքաղաքապետն ասաց, այս պահին քննարկումները շարունակվում են․ «Բայց ասեմ, որ պետք է նաև հասկանանք, որ հաճախ բակերում կայանման հնարավորություն կա և ավելին՝ ինչպես ներկայումս, այս որոշումը, եթե ընդունվի, 24:00-9:00-ն անվճար է  լինելու կայանումը, միգուցե կարելի է քննարկել ժամերը փոփոխելու հարցը։ Կարևոր նպատակը կենտրոնի բեռնաթափումն է։ Չեմ կարծում, որ եթե ես Կենտրոնի բնակիչ եմ, ապրում եմ Աբովյան փողոցում,   նշանակում է, որ ամբողջ զոնայում ինձ համար կայանումն անվճար պետք է լինի»,-ասաց նա և նշեց, որ տրամաբանական պետք է լինի, որ շատ կոնկրետ իր տան հատվածն անվճար լինի։