Հետևեք մեզ։

Վրաստանի կողմից ԵՄ հանձնարարականների կատարման համար սկսված գործընթացը հաջողությամբ շարունակվում է. Ղարիբաշվիլին՝ Շառլ Միշելին

17:30, 01 դեկտեմբեր 2023
Վրաստանի կողմից ԵՄ հանձնարարականների կատարման համար սկսված գործընթացը հաջողությամբ շարունակվում է. Ղարիբաշվիլին՝ Շառլ Միշելին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

 

Դուբայում կայացած հանդիպմանը կողմերը քննարկվել են Վրաստանի՝ Եվրոպային ինտեգրվելու գործընթացն ու այդ ուղղությամբ իրականացվելիք բարեփոխումները։

 

Վրաստանի կառավարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կողմից ԵՄ հանձնարարականների կատարման համար սկսված գործընթացը հաջողությամբ շարունակվում է, և որ իր կառավարությունն ունի կոնկրետ տեսլական և գործողությունների ծրագիր։ Նա ասել է, որ այս ուղղությամբ Վրաստանի ձեռք բերած հաջողությունը հաստատվել է Եվրահանձնաժողովի որոշմամբ։