Երեկվա տեսանյութի տուժած Հնդկաստանի քաղաքացին գրառում է արել և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին, ինչպես նաև տեղեկացրել է, որ վերադարձել է աշխատանքի․
«Շնորհակալություն ձեր արժեքավոր աջակցության համար, ես վերադարձել եմ աշխատանքի: Շնորհակալություն քույր Մարի Պապյանին բաճկոնի համար»,-գրել է Անգիթ Ռամը։
Ավելի վաղ, հնդիկ տղամարդը տեղեկացրել էր, որ Հայաստանում առաքիչ է աշխատում և այդ բաճկոնը գնել էր «կիրակնօրյա շուկայից» և չի իմացել, որ վատ բան է արել։ Ըստ նրա՝ միջադեպից հետո 15 օր ինքը չի կարողացել աշխատանքի գնալ, թեև դժվարությունների մեջ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում անհայտ անձը կոպիտ և վիրավորական խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը։