Հետևեք մեզ։

ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. հերթը հասավ Ալավերդու ընտրված համայնքապետին․ Գառնիկ Դանիելյան

17:53, 01 դեկտեմբեր 2023
ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. հերթը հասավ Ալավերդու ընտրված համայնքապետին․ Գառնիկ Դանիելյան

ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. հերթը հասավ «Ապրելու երկիր» կուսակցությունից Ալավերդու համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երեկ Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել վերջինիս անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:

Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ նույն վարքագիծը դրսևորվեց ՀՅԴ անդամ, այն ժամանակ Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի նկատմամբ։ Ստացվում է, որ այն համայնքապետերը, որոնք իշխող ուժի ներկայացուցիչ չեն, հայտնվում են ՔՊ-ի թիրախում։

Մինչդեռ, քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, և նմանատիպ քաղաքական ուղղորդում ունեցող ապօրինի գործընթացները որևէ իրավական հիմք չունեն։ Ի՞նչ է սա, եթե ոչ տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու փորձ։

Ինչքան Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրը, սոցիալ-տնտեսական դրությունը վատթարանում է, այնքան իշխող կուսակցությունը ուժգնացնում է քաղաքական ճնշումները։

Սա հակաժողովրդական և զազրելի գործելաոճ է։ ժամանակակից բռնապետական ռեժիմները հենց այսպիսին են լինում», - գրել է նա։

Վերլուծական