Ահարոն Ղազարյանը տարեց հոր հետ 37 օր ապրել է ադրբեջանցիների հետ նույն գյուղում՝ Մարտակերտի շրջանի Հարությունագոմերում, գրում է «Ազատությունը»։
Ադրբեջանական հարձակման օրը՝ սեպտեմբերի 19-ին, կեսօրից հետո ու ողջ գիշեր համագյուղացիները, ով ինչով կարող էր, փախչում էին Հարությունագոմերից, Ահարոնը հարմար մեքենայի է սպասել հիվանդ հոր համար։
Հաջորդ օրը, երբ գյուղամեջ է իջել դարձյալ մեքենա որոնելու, արդեն նրան դիմավորել են ադրբեջանցիները՝ ապշած. - «Բա ի՞նչ ես անում ստեղ։ Ասի՝ բա ես ի՞նչ պիտի անեմ մեր գյուղում, ման եմ գալիս, մեր հողն ա՝ 400 տարի ստեղ ենք», - պատմում է նա։
Ահարոն Ղազարյանը պատմում է՝ իրեն զգոնացնելու համար օդ էին կրակում, անընդհատ նույն հարցն էին տալիս՝ ինչո՞ւ եք մնացել այստեղ։ Վերջը այդպես էլ չեն հասկացել։
Հայրը՝ 92-ամյա Ալեքսանդր Նարիմանյանը վատ առողջություն չունի, բայց քայլել դժվարանում է, գյուղից ոտքով դուրս գալ չէր կարող։
Հայր ու որդի այդպես էլ կշարունակեին ադրբեջանցիների հետ ապրել, եթե մի օր գյուղամեջում մի մեքենա չկանգներ, հոկտեմբերի 10-ն էր, երբ Կարմիր խաչը մտավ Հարությունագոմեր։