Ես չեմ ցանկանում, որ նա դառնա նախագահ հաջորդ ժամկետում կամ հաջորդ երկու ժամկետներում. Դա անհնար է։ Միգուցե մենք պետք է այլ բանով զբաղվենք։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զոելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան՝ քննարկելով Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո ընտանեկան ծրագրերը։
Երկրի առաջին տիկնոջ խոսքով՝ ռազմական կոնֆլիկտի ավարտից հետո ամուսինը կվերամիավորվի իր ու երեխաների հետ, նրանք մեկ ամսվա արձակուրդ կվերցնեն ու կգնան ինչ-որ տեղ։ Դրանից հետո նրանք կմտածեն, թե ինչին նվիրվեն։
Ավելի վաղ՝ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ մարտերը անհնարին են դարձրել քվեարկությունը 2024 թվականի մարտին նշանակված նախագահական ընտրություններում։ Միաժամանակ նա նշել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել։ Նախագահը կարծիք է հայտնել, որ ուկրաինացիների մեծամասնությունը նման պայմաններում քվեարկությունը համարում է «վտանգավոր և անիմաստ»։