Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները հրաժարվել են խմբակային լուսանկարվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP28) կոնֆերանսի մասնակիցների հետ, քանի որ բեմի վրա է եղել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Կեղծավորություն կլինի ուս-ուսի կանգնել պետության ղեկավարի հետ, ով դարձավ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ցատկահարթակը և ով նույնպես պատասխանատու է շրջակա միջավայրի աղետալի հետևանքների համար», - ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես նշել է մամուլի ծառայությունը, այս տեսակի լուսանկարները կոչվում են ընտանեկան լուսանկարներ։ «Լուկաշենկոն այն ընտանիքի անդամը չէ, որին մենք կցանկանայինք պատկանել»,- ասվում է տեքստում։
Թե ով է նախաձեռնել լուսանկարվելուց հրաժարվելը, չի նշվում։