«Հրապարակ» թերթը գրում է.
«Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում նույն խցում են նստած: Ավելին` բավականին մտերմացել են, ջան ասում են` ջան լսում եւ կալանքն էլ ծանր չեն տանում։
Փոխարենը ավելի քան ութ ամիս նույն քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովը, միայնակ էր խցում, ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ևս նախընտրել էր մենախուցը։
Հիշեցնենք, որ անձը սեփական նախընտրությամբ է կալանքն անցկացնում մենախցում, սակայն կալանավորված անձինք, որպես կանոն, խուսափում են դրանից, որովհետեւ մենակ նստելը ծանր բան է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։