Օրերս «Google» ընկերությունը ջնջել է «Gmail» էլեկտրոնային փոստում գոյություն ունեցող, բայց 2 տարվա ընթացքում անգամ մեկ անգամ չօգտագործված հաշիվները։
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ ջնջվել են 2 տարուց ավելի չօգտագործված հաշիվները։
Նշենք, որ ընկերության վերջին հայտարարության մեջ նշվում է, որ 2 տարուց ավելի չօգտագործված հաշիվները չջնջելու համար բավական է, որ օգտատերերը մեկ անգամ մուտք անեմ իրենց էլեկտրոնային հասցեները։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին «Google»-ը հայտարարել էր, որ 2 տարի չօգտագործված էլեկտրոնային փոստի հաշիվները, հաշվում առկա բոլոր տվյալները, ինչպես նաև Google Drive վերբեռնված լուսանկարները կջնջվեն։