Հետևեք մեզ։

Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

14:25, 02 դեկտեմբեր 2023
Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 25-ի ժամը 23.45-ին Խուդյակովի փողոցի տներից մեկի տանիքն այրվելու վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում էր ստացվել: ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գազի արտահոսքի հետևանքով պայթյուն էր առաջացել, և նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 29-ամյա երիտասարդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:


Դեկտեմբերի 1-ին «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ 29-ամյա երիտասարդը մահացել է:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: