Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՔՊ նիստ, որում քննարկվել են, թե ինչպես կարող են խլել իշխանությունը ընդդիմադիր համայնքապետերից: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Ալավերդու հարցը եղել է քննարկված հարցերից մեկը, որոշում է ընդունվել, որ ժամանակն է վճռական գրոհի համար, Ալավերդու համայնքապետի պաշտոնը պետք է ընդդիմությունից խլվի: Կոնկրետ որոշում է ընդունվել, որ Ալավերդիում պետք է անվստահություն հայտնեն գործող քաղաքապետին»,-ասել է նա:
Լևոն Զուրաբյանը նշել է, որ այս ճնշումներին միացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և որ այս մեթոդը միայն Ալավերդիում չի կայանում, նույն կերպ կիրառվել է Վանաձորում, ճնշումներ են գործադրում Վարդենիսում։