Ուկրաինայի նախագահի աշխատակազմը պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել միայն այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հրաժարվի նախագահական մրցավազքին մասնակցելուց։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Strana» հրատարակությունը։
Ըստ քաղաքական շրջանակներից կրատվամիջոցի աղբյուրի, «Զելենսկու բազմաթիվ հակառակորդներ» ցանկանում են ընտրությունների միջոցով հեռացնել գործող նախագահին իշխանությունից։
«Նախագահի գրասենյակն այժմ ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ գերագույն գլխավոր հրամանատարը չի մասնակցի ընտրությունների, իսկ եթե նման երաշխիքներ չտրվեն, ապա նա կփորձի պաշտոնանկ անել գերագույն գլխավոր հրամանատարին»,- ասել է աղբյուրը։