Հետևեք մեզ։

Կիևի քաղաքապետ Կլիչկոն քննադատել է Զելենսկուն

19:30, 02 դեկտեմբեր 2023
Կիևի քաղաքապետ Կլիչկոն քննադատել է Զելենսկուն

Կիևի քաղաքապետ Կլիչկոն քննադատել է երկրի նախագահ Զելենսկուն։

Վիտալի Կլիչկոն ասել է, որ նախագահ Զելենսկու գործողությունների հետևանքով Ուկրաինայում գրեթե չեն մնացել իշխանության անկախ ինստիտուտներ՝ կարծիք հայտնելով, որ երկիրը գնում է դեպի ավտորիտարիզմ, երբ «ամեն ինչ կախված կլինի մեկ մարդու տրամադրությունից»։

«Այս պահին մնացել է միայն մեկ անկախ ինստիտուտ, սակայն այն գտնվում է հսկայական ճնշման տակ՝ տեղական ինքնակառավարումը»,- ասել է Կլիչկոն Spiegel-ի թղթակցի հետ հարցազրույցում։