Լրագրող Անի Քոչարն իր ինստագրամյան էջում շնորհավորել է ձմռան գալստյան առթիվ և հրապարակել է իր դստեր ամանորյա լուսանկարները: Նա մաղթել է, որ յուրաքանչյուրի տանը լինի նման հրաշք․
«Թող բոլորի տանը հայտնվի այն հրաշքը, որին ամենաշատն են սպասում, երազում և աղոթքով խնդրում:
Տիրոջը ես տեսնում եմ իմ կյանքում գործած իր անպատմելի հրաշքներով. թող որ բոլորը տեսնեն նրան և ողջ փառքը տան նրան:
Օդում արդեն իսկ զգացվում է ձմռան շունչը և շուրջբոլորը սկսվել է տոնական նախապատրաստությունները: Թող անփորձանք տարեվերջ լինի և օդում միայն հրաշքի սպասելիքի շունչը լինի:
Բարով եկար ձմեռ 2023»: