Գերմանիայի երրորդ քաղաքը ծածկվել է ձնով․ Մյունխենում ձյան բարձրությունը կաթվածահար է արել քաղաքը։ Նախօրեին Բավարիայի տարածաշրջանի համար ռեկորդային ձյուն է տեղացել։
Կոմունալ ծառայությունները չեն կարողանում գլուխ հանել, վերգետնյա հասարակական տրանսպորտը դադարել է աշխատել, իսկ երկաթուղային հաղորդակցությունը դժվարացել է: Ավելի քան 700 չվերթ է հետաձգվել Մյունխենի օդանավակայանից։ Ըստ սոցցանցերի՝ տեղի օդանավակայանում ինքնաթիռը, որը պետք է թռչեր Դուբայ՝ գլոբալ տաքացման գագաթնաժողովին, չի դիմացել ձյան բեռին և սառցակալել է։
Մասնագետները մտավախություն ունեն, որ ծառերը, որոնք սովոր չեն ձյան նման ծանրաբեռնվածությանը, զգալի վնասներ կկրեն։
Տեսանյութն՝ այստեղ։