Հետևեք մեզ։

Ռուսաստանի տարբեր քաղաքներում հյուսիսափայլը տարածվել է երկնքով մեկ (լուսանկարներ)

23:22, 02 դեկտեմբեր 2023
Ռուսաստանի տարբեր քաղաքներում հյուսիսափայլը տարածվել է երկնքով մեկ (լուսանկարներ)

Ինչպես հայտնի է՝ սկսվել է հյուսիսափայլերի սեզոնը, երբ երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերը լուսարձակում են հիմականում կանաչ և կարմիր գույներով։ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հյուսիսափայլը տարածվել է երկնքով մեկ։ Մարդիկ սոցիալական ցանցերում տարածում են արտասովոր բնական երևույթի լուսանկարները։

Այդ գունավոր լույսերը` բևեռափայլերը, որոնք բազմաթիվ լեզուներով անվանում են Ավրորա (արևածագի հռոմեական աստծվածուհու անունով), հանդիպում են միայն երկրագնդի հյուսիսային և հարավային բևեռներում: