Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները կշարունակի ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար. Պենտագոնի ղեկավար

10:57, 03 դեկտեմբեր 2023
Միացյալ Նահանգները կշարունակի ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար. Պենտագոնի ղեկավար

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: Նրա կարծիքով՝ մարտավարական հաղթանակը կարող է վերածվել ռազմավարական պարտության, եթե խաղաղ բնակչությունը գնա «թշնամու գիրկը»։ 

 

Օսթինը կարծում է, որ քաղաքային մարտերը հնարավոր չէ հաղթել առանց խաղաղ բնակիչներին պաշտպանելու:

 

Պենտագոնի ղեկավարը Կալիֆորնիայում Ռեյգանի ազգային պաշտպանության ֆորումում ելույթ է ունեցել, այդ թվում՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության վերաբերյալ: «Մեր նման ժողովրդավարությունները ավելի ուժեղ և ապահով են, երբ մենք հարգում ենք պատերազմի օրենքը: Ուստի մենք կշարունակենք ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության հուսալի հոսք ապահովելու համար։

 

Պենտագոնի ղեկավարը պատմել է քաղաքային միջավայրում կռվելու իր անձնական փորձի մասին, երբ նա կռվել է Իրաքում և ղեկավարել «Իսլամական պետության» դեմ արշավը: «Դասն այն չէ, որ դուք կարող եք հաղթել քաղաքային պատերազմում՝ պաշտպանելով խաղաղ բնակիչներին: Դասն այն է, որ քաղաքային պատերազմում դուք կարող եք հաղթել միայն խաղաղ բնակիչներին պաշտպանելով»,- ասել է նա: