Հետևեք մեզ։

Այսօր հարցն այն է, թե արդյոք Ուկրաինան ընդհանրապես գոյություն կունենա՞. Կլիչկո

13:15, 03 դեկտեմբեր 2023
Այսօր հարցն այն է, թե արդյոք Ուկրաինան ընդհանրապես գոյություն կունենա՞. Կլիչկո

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ այժմ իր համար «հիմարություն կլինի» մտածել նախագահական հավակնությունների մասին, քանի որ լուծվում է Ուկրաինայի՝ որպես պետության գոյության հարցը։

 

Այս մասին ասել է Կլիչկոն` շվեյցարական «20 Minuten» հրատարակությանը տված հարցազրույցում։

 

Ի պատասխան նախագահական հավակնությունների մասին հարցին, Կլիչկոն ասել է. «Այսօր հիմարություն կլինի մտածել դրա մասին: Այսօր հարցն այն է, թե արդյոք Ուկրաինան ընդհանրապես գոյություն կունենա՞: Պուտինը չի ընկալում Ուկրաինան որպես անկախ պետություն, դա գաղտնիք չէ: Ասում է, որ Ուկրաինան պատկանում է Ռուսական կայսրությանը,  մենք պայքարում ենք մեր ազատության և անկախության համար.

«Միևնույն ժամանակ, մեր քաղաքական գործիչները արդեն դիրքային պատերազմ են մղում մի երկրում, որի գոյությունն անկայուն է։ Սա ուղղակի հիմարություն է: Ուստի հիմա հիմարություն կլինի խոսել իմ քաղաքական հավակնությունների մասին»։

 

Հարցին, թե արդյոք նա զարմացած է նախագահ Վլադիմիր Զելենսկու ժողովրդականության անկումից, ի տարբերություն բանակի, Կլիչկոն պատասխանել է.

 

«Մարդիկ տեսնում են, թե ով է արդյունավետ, ով ոչ: Եվ սպասելիքները շատ են եղել և կան: Զելենսկին վճարում է իր թույլ տված սխալների համար»,- ասել է Կիևի քաղաքապետը:

 

«Մարդիկ իրենք իրենց հարցնում են, թե ինչո՞ւ մենք ավելի լավ չէինք պատրաստ այս պատերազմին, ինչո՞ւ Զելենսկին մինչև վերջին րոպեն հերքում էր, որ բանը կհասնի դրան, կամ ինչո՞ւ ռուսներին հաջողվեց այդքան արագ հասնել Կիև:  Այնուամենայնիվ, նախագահն այսօր կարևոր դեր է խաղում, և մենք պետք է աջակցենք նրան մինչև պատերազմի ավարտը, բայց այս պատերազմի ավարտին յուրաքանչյուր քաղաքական գործիչ կվճարի իր հաջողությունների կամ անհաջողությունների համար»,- ասել է Կլիչկոն։

 

Մեկնաբանելով Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հայտարարությունը, թե պատերազմը մտել է փակուղի, Կիևի քաղաքապետն ասել է, որ նա «ճիշտն է ասել»։

 

«Երբեմն մարդիկ չեն ուզում լսել ճշմարտությունը: Բայց, ի վերջո, նա է պատասխանատուն: Նա բացատրեց և հիմնավորեց, թե ինչ իրավիճակ է այսօր: Իհարկե, մենք կարող ենք էյֆորիայի մեջ ստել մեր ժողովրդին և մեր գործընկերներին: Բայց մենք չենք կարող դա անել: Մեր որոշ քաղաքական գործիչներ քննադատել են Զալուժնիին նրա հստակ խոսքերի համար, որ նա անարդար է, ես աջակցում եմ նրան»,- ասել է Կլիչկոն։