Փարիզում «Ալլահ աքբար» բղավող տղամարդը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, մեկ մարդ մահացել է։
Հանցագործին, ըստ լրատվամիջոցների, բերման են ենթարկել տեղում, ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել նրա վրա։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ծնունդով Ֆրանսիայի քաղաքացի Արմանդ Ռաջաբպուր-Միանդոան հարձակումից առաջ տեսագրել է մի տեսանյութ, որում իրեն հայտարարել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կողմնակից։ Նախկինում նա չորս տարի անցկացրել է ֆրանսիական բանտում՝ ահաբեկչություն ծրագրելու համար: