Հետևեք մեզ։

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Կողք կողքի» փառատոնի գալա համերգին (լուսանկարներ)

22:47, 03 դեկտեմբեր 2023
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Կողք կողքի» փառատոնի գալա համերգին (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգին։ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել միջոցառումից, պաշտոնյաներից նրա հետ ներկա է եղել նաև Բարձրագույն խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։

Ավելի վաղ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը հայնտել էր՝ արդեն 4-րդ տարին է` փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր զարգացման առանձնահատկություններով երեխաներին և պատանիներին: Նրա տեղեկացմամբ՝ փառատոնի նպատակն է բացահայտել զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը, մեկ հարթակում՝ մեկ գաղափարի շուրջ, համախմբել սահմանափակ կարողություններ ունեցող ստեղծագործող երեխաներին և դեռահասներին՝ նպաստելու և աջակցելու նրանց ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։