Հետևեք մեզ։

Մոսկվայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

09:13, 04 դեկտեմբեր 2023
Մոսկվայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Մոսկվայի արևելքում մասնագիտացված ավտոմոբիլային գործարանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը տարածվել է 2 հազար քառակուսի մետր տարածքի վրա։ Հրդեհի հետեւանքով փլուզվել է գործարանի տանիքի մի մասը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայությունները։

«Արտադրական շենքում հրդեհ է բռնկվել. կրակը ինտենսիվ տարածվում է»,- ժամեր առաջ ասել է գործակալության զրուցակիցը։ 

Հրդեհի մակերեսը կազմել է հազար քառ. մետր, հետագայում այն ​​տարածվել է մինչև 2 հազար քմ։ Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 10 հազար քմ։ 

 

Տեսանյութն` այստեղ