Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Նապոլի»-ին:
«Ինտեր»-ը երեք անպատասխան գնդակ է ուղարկել Իտալիայի գործող չեմպիոնի դարպասը: Գոլի հեղինակ են դարձել Հական Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան և Մարկուս Տյուրամը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, փոխրինվել է 74-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Նապոլի»-ն միայն 5-րդն է: