11։40
Գագիկ Ոսկանյանի գործով դատական նիստը ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին։
Բաքվի Սաբունչու շրջանի՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է 2023 թվականի օգոստոսի 16-ին գերեվարված ՀՀ ԶՈւ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործով առաջին դատական նիստը։
Դատական նիստը տեղի է ունենում դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։
Այնուհետև պարզվեց, որ ադրբեջանական կողմից ձերբակալված հայ զինծառայողը դիրքը լքած պահեստազորայինն է։ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութը, թե ինչպես են ադրբեջանցիները ձերբակալում պահեստազորայինին և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ։
Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Տեսանյութը հասանելի է Hayastan.news-ի թելեգրամյան ալիքում։