Հետևեք մեզ։

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին

11:05, 04 դեկտեմբեր 2023
Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին։ Այս մասին հաղորդում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։

«Ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի, առաջիկայում, հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։ Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան», - նշվում է հաղորդագրության մեջ։