Հետևեք մեզ։

Միանգամից քանդեք, թող գնան պատմության գիրկը. Տիգրան Ավինյանն՝ Արցախի փողոցի վթարային շենքերի մասին

11:35, 04 դեկտեմբեր 2023
Միանգամից քանդեք, թող գնան պատմության գիրկը. Տիգրան Ավինյանն՝ Արցախի փողոցի վթարային շենքերի մասին

2023-ը ներառյալ ունենք 4-րդ աստիճանի վթարայնության 14 շենք: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստում զեկուցել է Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

 

«3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի թիվը 107 է։ Տալիս են նաև, թե ինչպիսի միջոցառւոմներ պիտի իրականացնենք։ Եթե հանձնարարականը լինի, նախագծեր կպատվիրենք տվյալ շենքերը ամրակայելու համար, 3-րդ վթարայնության շենքերը»,-ասել է նա, ինչին ի պատասխան Ավինյանը նշել է․

 

«Էդ դեռ մեծ հարց է՝ մենք ուզո՞ւմ ենք ամրակայել այդ շենքերը, թե՞ ուզում ենք նոր թաղամասեր ստեղծել, որոնք այլ տրամաբանությամբ պետք է կառուցվեն։ Եկեք մի հանձնարարական էլ ֆիքսենք․ վերջերս 40-ից ավելի բնակարան հանձնեցինք տարբեր վթարային շենքերի բնակիչներին՝ Արցախի փողոցում։ Հենց այդ մարդկանց ամբողջական տեղափոխումը լինի, ժամկետներ կան հստակ, անպայմանորեն կազմակերպել էդ 4-րդ կարգի վթարային շենքերի վերջնական քանդումը։ Սա ֆիքսենք, հենց այդ մարդկանց տեղափոխենք հաջորդ օրը միանգամից քանդենք բոլոր էդ շենքերը, թող գնան պատմության գիրկը»,-ասաց Տիգրան Ավինյանը։

 

Գրիգորյանը նշեց՝ ապամոնտաժման նախագիծն արդեն ունեն։