Հետևեք մեզ։

ՔՊ-ականները կմեկնեն Վաշինգտոն, Փարիզ, Դուբայ

11:51, 04 դեկտեմբեր 2023
ՔՊ-ականները կմեկնեն Վաշինգտոն, Փարիզ, Դուբայ

ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Վահե Ղալումյանը մեկնում են Վաշինգտոն։

Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Ազգային Ժողովից․ համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

Խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 6-9-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին եւ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին»։

Ծախսերը ՀՀ պետական բյուջեի հաշվին են։

Ալեն Սիմոնյանի մեկ այլ կարդագրությամբ Միջխորհրդարանական միության և ԱՄԷ-ի Դաշնային ազգային խորհրդի կողմից կազմակերպված խորհրդարանականների նիստի՝ Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ (COP28) համաժողովին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-7-ը Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ) կգործուղվի գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

 

Մել այլ կարգադրությամբ ՔՊ-ականների այցը դեպի Եվրոպա է․ Աժ ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև Վլադիմիր Վարդանյանը կմեկնեն Փարիզ։ Նրանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կմասնակցեն հանձնաժողովների նիստերի։

Ծախսերը ՀՀ պետական բյուջեի հաշվին են, բացառությամբ երկու ՔՊ-ականի դեպի Փարիզ տոմսի։