Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի տարբեր հատվածում, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Առնվազն երեք ցնցում է զգացվել տեղական ժամանակով 10.43-ի սահմաններում :
Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ՝ 5 կմ խորության վրա։
Ստամբուլում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
12:13, 04 դեկտեմբեր 2023