Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Երբ պատասխան լինի, կնշենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։