Հետևեք մեզ։

Հետաքննող լրագրողը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է վիզաների անօրինական վաճառքի մեջ (լուսանկարներ)

13:09, 04 դեկտեմբեր 2023
Հետաքննող լրագրողը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է վիզաների անօրինական վաճառքի մեջ (լուսանկարներ)

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին վիզաների անօրինական վաճառքի միջոցով յուրացրել է 35 մլն եվրո գումար»։ Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է ֆրանսահայ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը։

Նա դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և խնդրել «բացահայտել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում առկա կոռուպցիան»։

Նշենք, որ Նիկոլյանն առաջին անգամը չէ, ար անդրադառնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանների գործունեությանը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Անն Լույոն Ադրբեջանից 2 մլն դոլար է ստացել։ 

 

 

 

Վերլուծական