Հետևեք մեզ։

Ռուսաստանը հաստատ չի գնա հղիության արհեստական ընդհատման արգելման ճանապարհով. Մատվիենկո

13:50, 04 դեկտեմբեր 2023
Ռուսաստանը հաստատ չի գնա հղիության արհեստական ընդհատման արգելման ճանապարհով. Մատվիենկո

Հղիության արհեստական ​​ընդհատման խնդիրը չի կարող լուծվել ոչ մի արգելքով և ճնշումներով, պետությունն այս ճանապարհով հաստատ չի գնա։ Այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։


«Ես լիովին վստահ եմ, որ ոչ մի արգելք, ոչ մի քարոզչություն, ոչ մի ճնշում, ոչ մի քրեականացում չի կարող լուծել այս խնդիրը», - լրագրողներին ասել է Մատվիենկոն, գրում է РИА Новости-ն։

 

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության մի շարք շրջաններ վերջերս հանդես են եկել հղիության արհեստական ​​ընդհատման համար տուգանքների ներդրման օգտին։ Բացի այդ, որոշ սուբյեկտներ սկսել են արգելել աբորտները կլինիկաներում, այդ թվում՝ մասնավոր: