Հետևեք մեզ։

Երևանում սպասվում է անձրև․ որոշ շրջաններում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

13:59, 04 դեկտեմբեր 2023
Երևանում սպասվում է անձրև․ որոշ շրջաններում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Երևանում՝

Դեկտեմբերի 4-ի և 7-ի ցերեկը, 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղ։

 

Հանրապետության տարածքում`


Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը առանձին շրջաններում, 6-ի և 9-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 4-5-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 14-16 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։