ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 24-ին կարգադրություն է ստորագրել, որով Ամերիկայի Միացյալ Նահանգներ է գործուղում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին։
Կարգադրության մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
Կարգադրության մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք Համահայկական ֆուտբոլի երիտասարդական ասոցիացիայի տարեկան միջոցառմանը մասնակցելու համար 2023 թվականի մարտի 24-26-ը Լոս Անջելես (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագաhի տեղակալ Հակոբ Արշակյանին:
Կարգադրության երկրորդ կետով նշված է, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
Թե ինչ կապ ունի օրենսդիր մարմնի ղեկավարի տեղակալը ֆուտբոլի հետ և որքանով է կարևոր ԱԺ նախագահի տեղակալի մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք Համահայկական ֆուտբոլի երիտասարդական ասոցիացիայի տարեկան միջոցառմանը, կարգադրության մեջ չի մանրամասնվում։