Այս պահի դրությամբ տեղեկություն չունեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով ավելի վաղ տարածված տեղեկությանն առ այն, որ ՊՆ զինծառայող է հրազենային վիրավորում ստացել։
Անդրադառնալով հարցին՝ ՌԴ-ից զենքի ստացման վերաբերյալ պայմանագրի շրջանակներում զենք ստացել է ՀՀ-ն, Սարգսյանը պատասխանեց․ «Այն ինչ հրապարակային, պաշտոնապես կա, դա է։ Գիտեմ, որ մատակարարում չի եղել»։
Հարցին՝ միջազգային հարթակներում քննարկվո՞ւմ է ՌԴ-ին դատի տալու հարցը, Սարգսյանը նշեց․ «Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, գործընկերային հարաբերություններով կլուծվի հարցը»։
Լրագրողի հարցին, թե որ ոլորտն է կոորդինացնում ՊՆ-ում, ս․թ․ օգոստոսի 3-ին պաշտպանության փոխնախարար նշանակված Սարգսյանը չպատասխանեց․ «Եկեք էս պահի դրությամբ բան չանեմ, որոշ ոլորտներ կան, նախապատրաստական աշխատանքներ են տարվում»։