Հետևեք մեզ։

Տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն․ նախագիծ

15:36, 04 դեկտեմբեր 2023
Տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն․ նախագիծ

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքի չափը քաղաքացիների համար կնվազեցվի 75 տոկոսով, եթե քաղաքացին 24 ժամվա ընթացքում կնքի ԱՊՊԱ պայմանագիրը։ Օրենքի փոփոխությամբ՝ կարիք չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց հետո դա ներկայացնել Ոստիկանություն։

 

Նախագիծը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ գործող կարգավորմամբ ՀՀ քաղաքացիները ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100․ 000 դրամով, բայց եթե հաջորդող 24 ժամվա ընթացքում կնքում են ԱՊՊԱ պայմանագիր և դրա մասին ապացույց են ներկայացնում Ոստիկանություն, ապա 100․000-ի փոխարեն վճարում են 25․000 դրամ։

 

«Այսինքն քաղաքացիները ոչ միայն պարտավոր են մոտակա 24 ժամվա ընթացքում այդ գումարը վճարել, այլև պայմանագիրը ներկայացնել կամ Ոստիկանության բաժանմունք կամ որևէ պարեկային ծառայողի: Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է այս պարտավորություն հանել քաղաքացիների վրայից, տեղեկատվությունը հասանելի է Ոստիկանության ծառայությանը»,-ասաց պատգամավորը։

 

Նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button