ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ այս օրերին աշխատանքային այցով ԱԺ մի շարք պատգամավորների հետ գտնվում է Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում, մեկնելուց առաջ՝ մարտի 24-ին, կարգադրություն էր ստորագրել, որով իր պարտականությունները ժամանակավորապես փոխանցվում են ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Կարգադրության մեջ ասվում է․ «2023 թվականի մարտի 27-31-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի հետ Բեռլին է մեկնել նաև կինը՝ Մարիամ Մարգարյանը, որը երեկ սոցցանցերում լուսանկար էր հրապարակել Բեռլինից՝ գրելով․«Բարև, Բեռլին»։