Չեխիայի Հանրապետության պահեստներում սպառազինության պաշարները կրճատվում են, ինչը նվազեցնում է Կիևին տրամադրելու Պրահայի կարողությունը: Այս մասին Վենետիկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։
«Իսկապես, մեր պահեստներում ավելի ու ավելի քիչ պաշարներ կան և, հետևաբար, նվազում են օգնության հնարավորություններ», - Ուկրաինային չեխական ռազմական օգնության ծավալների կրճատման մասին լրագրողների հարցին ի պատասխանել ասել է Չեխիայի կառավարության ղեկավարը։ Միաժամանակ Ֆիալան ընդգծել է, որ Պրահան կշարունակի աջակցել ուկրաինական բանակին և խոսել Ուկրաինային օգնելու համար Չեխիայի պաշտպանական արդյունաբերության և արևմտյան գործընկերների համագործակցության հնարավորությունների մասին։