Վայոց ձորի մարզի Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բացված կրակի հետևանքով զոհված Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում հայտնեցին Եղեգնաձորի համայնքապետարանից։
«Ամուսնացած էր, մեկ աղջիկ ունի, մեկ եղբայր էլ ունի, ինքը փոքր եղբայրն էր։ Հայրը, կինը միասին էին ապրում։ Շատ լավ տղա էր, շնորհքով»,-ասաց մեր զրուցակիցը։
մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ ԳերասիմԱռաքելյանը կոչումով լեյտենանտ էր։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։