Հետևեք մեզ։

Հայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ

11:36, 28 մարտ 2023
Հայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկա հայ երկրպագուները ակցիա են իրականացրել՝  պահանջելով դադարեցնել Արցախի շրջափակումը։

Ֆուտբոլային հանդիպման ընթացքում Շվեդիայում բնակվող հայերը Հայաստանի և Արցախի դրոշներ են պարզել, ինչպես նաև մեծ պաստառ, որի վրա գրված է եղել․ «Դադարեցրեք Արցախի շրջափակումը»։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել։ Շվեդիայի հավաքականը հաղթել է 5։0 հաշվով։