Հետևեք մեզ։

Իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Տ. Աղան աբեղա Երնջակյանը

19:57, 04 դեկտեմբեր 2023
Իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Տ. Աղան աբեղա Երնջակյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից քահանայական կարգի մեջ վերականգնվել է Հայկ Գազազյանը՝ որպես Տ. Նորայր քահանա Գազազյան և ծառայության կոչվել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում։
Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։
Կարգալույծ հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Երնջակյան ավազանի անունով: