Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը հանդիպում եմ ունեցել դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչաղջյանի հետ։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․
«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Ա.Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդման ու նրա կալանավորման մանրամասները, ինչպես նաև դրանց քաղաքական բնույթը հիմնավորող փաստերը։ Բացի այդ, անդրադարձ եմ կատարել այլ քաղբանտարկյալների գործերին»։