Տղամարդը տղամարդ է, իսկ կինը՝ կին, սա ուղղակի ողջախոհություն է: Այս մասին սոցցանցում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
Հիշեցնենք, որ Ռիշի Սունակը համանման հայտարարություն էր արել հոկտեմբերի սկզբին՝ պահպանողական կուսակցության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Մեզ չպետք է ստիպեն հավատալ, որ մարդիկ կարող են ընտրել ցանկացած սեռ, տղամարդը տղամարդ է, իսկ կինը՝ կին»,- ասել էր Սունակը։