Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ այցի նպատակը մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելն է։
Այցի ընթացքում նախատեսվում են Բայրամովի ելույթը և երկկողմ հանդիպումների անցկացում։