Հատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից․
«Մեր բուժումը․
- Վերադարձ մեր ԻՆՔՆՈՒԹՅԱՆԸ
- Վերադարձ մեր ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ
Այո, պետք է ընդունել մեր պարտությունը։ Մեր խնդիրներից մեկն էլ հենց դա է, որ մենք չենք ուզում ընդունել։
Մենք պետք է խորությամբ ընդունենք այն, որպեսզի կարողանանք նաև բուժվել։ Եթե հիվանդն իր հիվանդությունը չընդունեց, բուժման եղանակն էլ չի կարող գտնել։ Իսկ մենք համատարած ախտահարված վիճակում ենք։
Բայց մենք ունենք բուժումը։ Այդ բուժումը վերադարձն է դեպի մեր ինքնությունը, զուտ ինքնությունը, մաքուր, զուլալ աղբյուրը, որը չգնահատված է մնացել մինչև հիմա, և մեր Տեր Աստծուն, ով կոչում է մեզ չվախենալ, ով կոչում է մեզ չսարսափել, ով կոչում է մեզ հայրենավաճառ և արյունավաճառ չլինել, ով կոչում է մեզ տեր կանգնել՝ անկախ, թե ինչ թվաքանակ դու ունես, անկախ, թե ինչ միջոցներ դու ունես՝ տեր կանգնել ուղղակիորեն այն պատվին և ժառանգությանը, որը քեզ տրվել է քո երկրի, քո հավաքական նկարագրի, քո հոգևոր կյանքի և Հայրենիքի միջոցով։
Սա ընտրություն է մեզ համար, դաժան և դժվար ընտրություն։ Եվ այդ ընտրության վերջնահանգրվանը լինում է կամ կործանումը, ոչնչացումը, և կամ վերելքը և հաղթանակը»։